16 Հուլիսի, 2024
Էմանուել Մակրոնը երեքշաբթի հուլիսի 16-ին վերջապես ընդունել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականը։ Գաբրիել Աթալը «կառավարության անդամների հետ միասին ապահորվում է, որ ընթացիկ գործերը լուծվեն մինչև նոր կառավարության նշանակումը», — ճշտել են Ելիսեյան պալատում:

«Որպեսզի այս շրջանը հնարավորինս արագ ավարտվի, հանրապետական ​​ուժերը պետք է միասին աշխատեն ֆրանսիացի ժողովրդին ծառայող նախագծերի և գործողությունների շուրջ միասնություն կառուցելու համար», — հավելել է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահն ավելի վաղ հրաժարվել էր Աթալի հրաժարականից օրենսդրական ընտրությունների հաջորդ օրը։ Նախագահական ճամբարը, ըստ էության, Նոր ժողովրդական ճակատից հետո զբաղեցնում էր երկրորդ տեղը:

Լրահոս