«Ո՞րն էր թիմերի միջև հիմնական տարբերությունը՝ Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր, մենք դեռ պետք է աճենք, այս արդյունքն օրինաչափ է։ Պետք է ընտրենք ավելի ճիշտ խաղացողների, որոնց հետ պետք է շարունակենք աշխատանքը։ Դժվար է դրական արդյունք ակնկալել, երբ խաղացողներն անհատական սխալներ են գործում․ 3 անհատական սխալ, 3 գոլ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն։ Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին՝ Թբիլիսիում։