8 Ապրիլի, 2024

Այսօր առավոտյան Արցախից օկուպացված Կովսականում վթարի է ենթարկվել ավտոբուսը, որը բանվորներին տեղափոխում էր շինարարական աշխատանքների։

Այս մասին գրում է Haqqin.az-ը:

Հաղորդվում է, որ ավտոբուսում եղել է 17 մարդ, կան վիրավորներ։

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հաստատել են այս փաստը ընդգծելով, որ կատարվում է քննություն։

Լրահոս