Ռուսական «Առաջին ալիքի» հեռարձակումը վերականգնվել է, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հեռարձակումը վերականգնվել է պարտքի վճարումից հետո։
Նախարարի խոսքով սփռումը դադարեցնելու հենց հաջորդ օրն է պարտքն ամբողջությամբ մարվել։
Հիշեցնենք ռուսական «Առաջին ալիքի» սփռումը դադարեցվել էր, քանի որ ընկերությունը չէր կատարել իր պայմանագրային պարտավորությունները կուտակելով 2,5 ամսվա պարտք:
23