Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։
Այս մասին նա հայտարարել է ZDF հեռուստաալիքի եթերում։
«Այս պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», — ասել է Մերցը։
Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը ընդգծել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։
Մերցը չի բացառել, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության կողմից սահմանված նոր պատժամիջոցների փաթեթում կներառվի Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների օտարման հնարավորության մասին դրույթ։ Միաժամանակ, կանցլերը խոստովանեց, որ այս քայլը կապված է եվրոպական ֆինանսական շուկայի համար որոշակի ռիսկի հետ։
61