ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը փակագծեր չի բացում և չի մանրամասնոում, թե ինչու է հրաժարականի դիմում գրել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Տիկին Գասպարյանն իր հրաժարականի վերաբերյալ բացատրություն ներկայացրել է, ես դա մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա։
ՔՊ-ականի խոսքով՝ անկախ մարդու անուն-ազգանունից ու քաղաքական պատկանելությունից՝ եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ։
«Եթե, հատկապես, լինի ՔՊ-ից, ես սա ասում եմ գլոբալ առումով»,- հավելեց ՔՊ-ական պատգամավորը։
63