16 Մայիսի, 2025

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։

Մայիսի 15-ին տեղի ունեցած նախորդ նիստում ներկայացվել էին, իբր, «Կուբաթլուի և Զանգիլանի գրավման ժամանակ նկարահանված կադրեր»։

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը դիմել էր դատարանին՝ նշելով, որ նա հիվանդության պատճառով շարունակական բուժում է ստանում և, հետևաբար, խնդրել է փոխարինել իրեն։

Ինքը` Դավիթ Բաբայանը, նշել է, որ ինքը չի առարկում փաստաբանի փոխարինմանը։

Իսկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հաջորդ նիստը նշանակված է մայիսի 20-ին։

Լրահոս