ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանին գրավոր առաջարկ է ուղարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ իրանական կողմն արդեն ստացել է այս փաստաթուղթը։
«Այո, նրանք առաջարկ են ստացել։ Ավելի կարևոր է, որ նրանք գիտեն, որ պետք է արագ գործեն, հակառակ դեպքում վատ բան կպատահի»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Արաբական Միացյալ Էմիրություններից Միացյալ Նահանգներ թռչող Air Force One ինքնաթիռում։
Թրամփը նաև հաստատեց, որ առաջարկը փոխանցվել է ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվեն Ուիթկոֆի միջոցով։
Միացյալ Նահանգները նախկինում բազմիցս կոչ է արել Իրանին բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ՝ ընդգծելով միջազգային համաձայնագրերի և անվտանգության երաշխիքների պահպանման անհրաժեշտությունը։