«Հարգելի Սուրեն Ռաֆիկովիչ,
Թույլ տվեք ամբողջ սրտով շնորհավորել Ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, որը մենք հանդիսավոր կերպով նշեցինք անցյալ շաբաթ։ Ուրախալի էր տեսնել, որ մայիսի 9-ին Հայաստանում անցկացված հոբելյանական միջոցառումները լայն հասարակական աջակցություն ստացան։ Հանրապետության բնակիչները՝ ավագ և երիտասարդ սերունդները, իրենց սրտի կանչով եկել էին պատերազմի հուշահամալիր՝ հարգելու իրենց հայրենիքը պաշտպանելու մեկնած 600 հազար հայերի հիշատակը, որոնցից 300 հազարը տուն չվերադարձան»։
