Արթուր Հովհաննիսյանը անկեղծ զարմացավ, որ լրագրողը Արսեն Թորոսյանի և Լևոն Քոարյանի պահվածքը համեմատում է:
«Ինչի՞, Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանիասածի հե՞տ, դա նույնը չէր, ժողովորդ ջան, էս ի՞նչ եք ասում: Դուք գտնում եք, որ նո՞ւյն էր»,- իր հարցն ուղղեց Հովհաննիսյանը լրագրողներին:
Նա մանրամասնեց. «Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք՝ իր ողջ պերճանքով, կանգնած լինելով իրենց կանանց թիկունքում: Հիմա փորձում եք դրանից հետո ասածը բերել առաջին պլա՛ն: Միգուցե պետք չէր Արսեն Թորոսյանի ասածը, բայց տրվել ա հայհոյանք, որին տրվել է պատասխան»,-ասաց նա: