16 Մայիսի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին կարևոր դեր է խաղացել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի ռազմական լուծումից ԱՄՆ-ին հետ պահելու գործում:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իրանը շատ բախտավոր է, որ ունի Կատարի էմիրին։ Որովհետև նա իրականում պայքարում է նրանց համար։ Նա չի ուզում, որ մենք մահացու հարված հասցնենք Իրանին։ Նա անընդհատ ասում է. «Իրանը կարող է գործարք կնքել, Իրանը կարող է գործարք կնքել», — ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի գործարար առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։

«Կարծում եմ՝ Իրանը պետք է շատ շնորհակալ լինի էմիրին, քանի որ շատերը խորհուրդ են տալիս ինձ պարզապես հարվածել, քանի որ ոչ ոք չի կարող մեզ հաղթել։ Միացյալ Նահանգներն ունի աշխարհի ամենաուժեղ բանակը ոչ թե Չինաստանը կամ Ռուսաստանը։ Մենք ոչնչացրեցինք «Իսլամական պետությունը» ընդամենը երեք շաբաթում», — ասել է ԱՄՆ նախագահը։

Լրահոս