1 Հունիսի, 2024
«Հայկական ալիք» թելեգրամ ալիքը գրում է. ««Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրք հատուկջոկատայինները»,- այս մասին թուրքական «Sozcu TV»-ի եթերում ասել է հայտնի թուրք գործիչ, «Independent Turkce» կայքի գլխավոր խմբագիր Նևզեթ Չիչեքը։

Վերջինս նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հայ հասարակությանը հրաժարվել պատմական Հայաստանի երազանքից և ընդունել ներկայիս Հայաստանն իր սահմաններով։
Չիչեքը նաև հիշեցրել է Հայաստանի դե-ֆակտո վարչապետի ուղղաթիռի հետ կապված վերջին միջադեպը։ Նա ընդգծել է, որ այս դեպքը մտահոգություն է առաջացրել Թուրքիայում։

Թուրք գործիչը նաև հայտարարել է, որ թեև իր խոսքերը շատերին կզայրացնեն, սակայն ինքը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրքական հատուկ ջոկատայինները»։

Լրահոս