18 Փետրվարի, 2025
Ermenihaber.am-ը գրել է.

«Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ.՝ Ուրֆա) Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հայկական  եկեղեցու հողատարածքը։ Նման հայտարարություն է տեղադրվել 2025-ի փետրվարի 5-ին  անշարժ գույքի գործակալության կայքում և նշվել, որ «հայկական եկեղեցու և քահանայի տան» զբաղեցրած հողատարածքը վաճառվում է 2 մլն 810.000 լիրայով (մոտ 77.500 դոլար)։

Կայքը նշել է, որ եկեղեցու տարածքը կազմում է 904 քմ է և առկա է շինության սեփականության վկայականը։

Հայկական եկեղեցու հարևանությամբ բնակվող Թուրքիայի քաղաքացիներից մեկը նշել է, որ այդտեղ նախկինում հայեր են ապրել ու գյուղում կար հայկական եկեղեցի և քահանայի տուն։ Ըստ նրա՝ հայերը մոտ 120 տարի առաջ են գյուղից հեռացել և դրանից հետո եկեղեցու մի մասը մզկիթի է վերածվել։

«Եկեղեցու պատերին, ինչպես նաև տան պատերին կային նախշեր։ Այդ նախշազարդ պատերը 2023-ի փետրվարյան երկրաշարժի հետևանքով փլուզվել են։ Երկրաշարժից առաջ այստեղ է բնակվել սեփականատերը, բայց վերջերս էլ լսել ենք, որ ցանկանում է վաճառել»»։

 

 

Լրահոս