12 Ապրիլի, 2025

Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ապրիլի 10-ին, ժամը 06:59-իցահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Տիգրան Մեծի, Մաշտոցի, Բագրատունյաց, Արշակունյաց, Կոմիտասի պողոտաներում, Հալաբյան, Ն․ Զարյան, Բակունցի,  Երվանդ Քոչարի, Շինարարների, Հանրապետության, Նուբարաշենի 11-րդ փողոցներում, Թբիլիսյան խճուղում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Առինջ գյուղում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Հերհեր գյուղում, Արարատի մարզի Մասիս քաղաքում և Դալար գյուղում վնասվել են թիթեղներ, անձրևատար խողովակներ,  ցուցանակներ, էլեկտրական լարեր, սյուներ, ալեհավաքներ, տապալվել են ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, թիթեղների ապամոնտաժման, խողովակների, սյուների ամրացման, ալեհավաքների հեռացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:

Լրահոս