12 Ապրիլի, 2025

Բրատիսլավայում ապրիլի 12-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշներ 60 կգ Կարապետ Մանվելյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Շանթ Խաչատրյանը, 82 կգ Սամվել Գրիգորյանը և 97 կգ Արթուր Ալեքսանյանը։

60 կգ Կարապետ Մանվելյանի մրցակիցը 1/8-ում կլինի լեհ Սկրիպչակը։

67 կգ Սլավիկ Գալստյանը 1/8-ում կհանդիպի ուկրաինացի Հրուշինին։

72 կգ Շանթ Խաչատրյանը 1/8-ում ուժերը կչափի Ուկրաինան ներկայացվող Նասիբովի հետ։

82 կգ Սամվել Գրիգորյանի մրցակիցը 1/8-ում ադրբեջանցի Գուրբանովն է։

97 կգ Արթուր Ալեքսանյանը կմեկնարկի 1/8-ից և կհանդիպի էստոնացի Կարելսոնի հետ։

Լրահոս