8 Մարտի, 2023

Հեղինակ Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.

«Ի վերջո, պետք է հասարակությունը հասկանա, լավ պատկերացնի իրավիժճակը և թե ինչպիսի առաքելություն պետք է իրականացնի։

Արցախում չկան մարդիկ, որ իրենց տեսնում են

Ադրբեջանի կազմում։ Մեկ, երկու, երեք հոգի, ասենք, միամիտ, ծախված, գնված ամեն հասարակությունում էլ կարող են լինել, բայց ընդհանուր մասսան, իհարկե, չի տեսնում իրեն Ադրբեջանի կազմում. դա ուղղակի կլինի խայտառակություն։ Եթե որևէ մեկը Ադրբեջանի հետ ինտեգրվելու հարց բարձրացնի ու դարձնի իր ներքաղաքական օրակարգի կետ, կարծում եմ, դա կլինի ինքնասպանություն լավագույն դեպքում:

Արցախում հաստատակամ են։ Այո, միգուցե, դա շատ բարդ ճանապարհ է, բայց եթե մենք հավատարիմ ենք մեր գաղափարներին, եթե ունենք ամուր հավատք առ Աստված, ամեն ինչ նորմալ է լինելու»:

Լրահոս