MediaHub-ը գրում է․ Բոլորդ հարցնում եք ի՞նչ են անում իշխանությունները, որ Լաչինի միջանցքը բացվի: Զորք հավաքեք, գնացեք բացեք դա կբերի Հայաստանի կորուստի․ MediaHub-ի հետ զրույցում ասում է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Արցախը կորցնում ենք, պատգամավորը հակադարձում է. «Արցախը կորցնել լավա՞, թե՞ Հայաստանը։ Հիմա գնա Վան, Արդահան, Կարս ասա իմ հայրենիքն ա։ 100 տարի առաջ Կարսն էլ էր քոնը»։