16 Դեկտեմբերի, 2022

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի ղեկավարած պատվիրակությանը։

Կողմերը առարկայական քննարկումներ են ունեցել Արցախի շուրջ ստեղծված իրադրության հնարավոր հանգուցալուծման, Արցախում ստեղծված ծանր իրավիճակի կարգավորման ուղիների և դրանում «Պատիվ ունեմ» խմբակցության անելիքների մասին։

Խմբակցությունից հավաստիացրել են, որ անում են և պատրաստ են ամեն ինչ անելու, գործելու հանուն

Արցախի անվտանգության և բնականոն կյանքի ապահովման ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներում առավել խորացնել երկկողմ քննարկումները ի շահ Հայաստանի ու Արցախի։

Լրահոս