Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ համաձայն 1-ին եւ 2-րդ հավելվածների:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է Ալեն Սիմոնյանի այսօր ստորագրված կարգադրության մեջ։
Նշենք, որ ԱԺ աշխատակազմին պարգեւատրում էր տրվել նաեւ 2021 թվականի դեկտեմբերին, ընդ որում երկու անգամ։
Lurer.com
12