Շատ կարևոր է հասկանալը, թե ճանապարհը բացելու դիմաց մենք ինչ պետք է տանք Ադրբեջանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Ակնհայտ է, որ ճանապարհը բացելը բարի կամքի չի լինելու, Ադրբեջանի իշխանությունը դրա փոխարեն ինչ-որ ակնկալիքներ և սպասելիքներ ունեն: Որևէ երաշխիք չկա, որ նման բաներն այլևս չեն կրկնվելու: Ադրբեջանը պարբերաբար սա կարող է կրկնել, մի դեպքում կարող է անել բնապահպանների տեսքով, մյուս դեպքում առևտրականների: Միջազգային հանրությունը ևս պետք է շատ ակտիվ լինի, որովհետև սա մարդու ազատ տեղաշարժման իրավունքի կոպիտ խախտում է, և հարյուրհազարավոր մարդիկ Արցախում պատանդի կարգավիճակով են»,- նշեց Սարգսյանը: