15 Դեկտեմբերի, 2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ կոչ անելով ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տարածած հայտարարությունը:

«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացմանը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների: Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում միջնորդական շարունակական ջանքերին»,-ասված է հայտարարության մեջ։

Լրահոս