21 Փետրվարի, 2023

Մինչև ամսի 23-ը պետք է Ռուբեն Վարդանյանը հրաժարական տա:

Ազատության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը առանց հստակեցնելու որտեղից իրեն տեղեկությունը, թե Արցախի պետնախարարը առաջիկա օրերին թողնելու է պաշտոնը և թե ինչպես է կայացվել այդ որոշումը։

«Հիմա ես ասացի, որ ինֆորմացիա ունեմ, հո չեմ բացատրելու, թե որտեղից, ինչ ձևով», – նշեց Մելքոնյանը:

Իշխանական պատգամավորը, սակայն, չի թաքցնում ճիշտ է համարում, որ Վարդանյանը հեռանա, թեկուզ և այդ կերպ կատարվելու է Ալիևի պահանջը։

Ավելին սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս