Ինչպես հայտնի է, Վարդանյանի պետնախարար նշանակվելու առաջին օրվանից Ալիևն ու ադրբեջանական ագիտպրոպը նրա դեմ արշավ են սկսել։ Պահանջում են նրան հեռացնել պաշտոնից ու նաև Արցախից։ Պաշտոնից հանելու մասով Արայիկը բավարարեց Ալիևի (դե որ Ալիև ասում ենք, Նիկոլը հետն է) ցանկությունը։ Արցախից հեռանալու մասով Ռուբեն Վարդանյանն ասաց, որ չի պատրաստվում լքել Արցախը։ Ու քանի որ Արցախում մնալ–չմնալն արդեն, մեծ հաշվով, Վարդանյանի որոշելիքն է, ուստի պետք է հուսալ, որ Ալիևի այդ մի պահանջը, այսինքն Վարդանյանին Արցախից հեռացնելը, չի կատարվի։
Ուշագրավն այն է, որ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին աշխատանքի նշանակելիս ու աշխատանքից ազատելիս գրեթե նույն տեքստն օգտագործեց։ Տարբերությունն այն էր, որ Վարդանյանի գովքից հետո նա վերջում ասաց, որ նրան նշանակում է պետնախարար, իսկ երեկ գովաց ու վերջում ասաց, որ ազատում է Վարդանյանին պաշտոնից։ Վերջինս երկու դեպքում էլ շնորհակալություն հայտնեց Արայիկից արձանագրելով, որ նա է գերագույնը։
«Ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից»,–հայտարարեց Ռուբեն Վարդանյանը։
Ուշագրավ է նաև այն, որ Վարդանյանի հեռացման հարցում շահագրռված էր ոչ միայն Ալիևը, այլ նաև Նիկոլ Փաշինյանը։ Մամուլում լուրեր հայտնվեցին այն մասին, որ Վարդանյանին հեռացնելուց առաջ Արայիկը Նիկոլին է հանդիպել ու նրան ներկայացրել Արցախի նոր մատաղացուին պետնախարարի նոր թեկնածուին։
Եվ այսպես, Արայիկը Ալիևի ու Նիկոլի շունն է։ Բայց նաև շուստրի շուն է, քանզի կարողանում է խաղեր տալ բոլորի մոտ։ Ալիևի վրա Վարդանյանի հեռացումն է ծախում։ Նիկոլի վրա էլ։ Արցախցիների վրա էլ ծախում է իր «ռազմահայրենասիրական» տեքստը, թե բա Արցախը պետք է լինի անկախ, անվտանգ ու ինքնուրույն։ Պատկերացնո՞ւմ եք, մարդը Նիկոլի ու Իլհամի հրահանգներով է առաջնորդվում, բայց նաև խոսում է Արցախի անկախությունից։
Այս ամենի մեղավորը մենք ենք։ Եթե Արայիկն ու Նիկոլը 44–օրյայից հետո չեն վռնդվել ու մնացել են իրենց աթոռներին, նշանակում է Հայաստանի ու Արցախի քաղաքական դաշտը, մեղմ ասած, թերացել է, հայ ժողովուրդն էլ սխալվել։ Բայց դե ավելի լավ է ուշ, քան երբեք։ Առաջիկայում պետք է անել ամեն ինչ, օգտագործել քաղաքական բոլոր գործընթացները Երևանում հարցերը լուծելու և Արցախի, հետագայում նաև Հայաստանի ոչնչացումը կանխելու համար։
Աղբյուր 7or.am