«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Ազգային ժողովը դեռ չի քննարկել այս հարցը (որոշումն ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո), այս քայլը չափազանց բացասաբար ընկալվեց հայ հասարակության մեջ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։
ՌՀՄ ակտիվի հանդիպման մասնակիցների դիրքորոշումը հետևյալն է.
Այս որոշումը, առաջին հերթին, ուղղված է ընդդեմ հայոց պետականության շահերի, Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգության, որն այսօր, ի հեճուկս ամեն ինչի, երաշխավորում ու ապահովում է հենց Ռուսաստանը։
Ռուսաստանի հայերի միությունն ակնկալում է, որ ՀՀ Ազգային ժողովը քվեարկելիս առաջին հերթին կկարևորի Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի շուրջ երեք միլիոնանոց հայ համայնքի շահերը. համայնքի, որից տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը զգալի տնտեսական օգնություն է ստանում»։
Մանրամասն այստեղ։