Երբ դուք խորհրդարանական կոալիցիայի մեջ եք եղել, ինչո՞ւ չեք ճանաչել ԼՂ անկախությունը: Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորների քննադատություններին, ինչու իշխանությունները հետամուտ չեն լինում ԼՂ ինքնորոշման իրավունքին։
«Սիրելի ՀՅԴ, երբ դուք խորհրդարանական կոալիցիայի մեջ եք եղել, ինչո՞ւ հետամուտ չեք եղել և չեք ճանաչել ԼՂ անկախությունը։ Պարոն Մանուկյանն ասաց որպեսզի բանակցեինք։ Ըհը, եթե ինքնորոշման իրավունքն անսահմանափակելի, անքակտելի իրավունք է, սիրելի բարեկամներ, ինչո՞ւ էիք դուք պատրաստվում բանակցել մեր ղարաբաղյան հայրենակիցների իրավունքների շուրջ»,-նշել է Ռուբինյանը։
1