15 Մարտի, 2023
Yerkir.am-ը գրում է. Այսօր ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միջադեպ է տեղի ունեցել:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանի ելույթի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ցուցաբերել է ակնհայտ ագրեսիվ վարքագիծ, որին հաջորդել է «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Թադևոս Ավետիսյանի ու Աշոտ Սիմոնյանի հետ վիճաբանությունը։

Նշենք, որ սա Գաբրիելյանի մասնակցությամբ միակ սկանդալային դեպքը չէ. 2020 թ. դեկտեմբերին, երբ սկսվել էին կապիտուլացիա ստորագրած իշխանության դեմ բողոքի ակցիաները, միջադեպ էր տեղի ունեցել Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև։

Փաշինյանի հայրենավաճառ իշխանությանն ատամներով պաշտպանող նորաթուխ պատգամավորը հարձակվել ու բռունցքներով սկսել էր հարվածել քաղաքացիներին այն բանի համար, որ նրանք համարձակվել էին բողոքի ակցիա իրականացնել Արցախը հանձնած իշխանությունների դեմ:

Միջադեպից հետո Սիսակ Գաբրիելյանը վազել էր ոստիկանություն և բողոքել, թե իր վրա են հարձակվել, և վնասվածքներ է ստացել:

Ի դեպ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, պատգամավոր Աշոտ Սիմոնյանը անցնում է այդ նույն քրեական գործով, իբր, Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքներով:

Հետաքրքիր է, եթե այս անգամ էլ ընդդիմադիրները նրան արժանի «դասեր» տային, այս անգամ նա և՞ս պետք է վազեր ոստիկանություն:

Լրահոս