9 Դեկտեմբերի, 2022

«Ուզում եմ քաղաքական մեծամասնությանն ասել, որ ընդդմությունն ավելի լայն հնարավորութուններ ունի, նախ և առաջ, գնահատելու ձեր աշխատանքը, համեմատելու նաև այն արժեքների, այն թերությունների հետ, որ նախկինում են եղել, նաև առաջարկություններ անելու ապագայի համար։  Արժեքների ոտնահարման առումով մենք ավելի շատ բաներ ունենք ասելու և կխնդրեի նայեիք առաջ և  ընդդիմությանը չփորձել դասեր տալ, որովհետև մենք չենք գտնվում դպրոցում և առաջարկում եմ բովանդակային քննարկումներ իրականացնել»,-այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը  մինչ բուն թեմային անդրադառնալը։

«Տվյալ ստորաբաժանումները, որոնք մտնելու են ՆԳՆ-ի մեջ, պետք է հենց իրենք  ցանկանան բարեփոխումներ, բայց նրանց գործողություններում գոնե վիրավորական պահերը զոհվածների ծնողներին, պատերազմով անցած մարդկանց նկատմամբ մեզ համար անընդունելի է։ Ներկայացված նախագծում վիճահարույց է կոչումների շնորհման մոտեցումը»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասն yerevan.today-ի տեսանյութում։

 

Լրահոս