Արմեն Սարգսյանը որոշում էր ստորագրել, ըստ որի Էմիլ Տարասյանն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Որոշման մեջ մասնավորապես ասված է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.
Էմիլ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից համաձայն իր դիմումի»:
17