23 Հունվարի, 2022

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել հանրապետության նախագահի պաշտոնից։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածի Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ժամանակավորապես կփոխարինի Ալեն Սիմոնյանը։

«Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը»,- նշված է ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածում:

 

Լրահոս