31 Հունվարի, 2022

Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային հարցերով տեղակալ Նինա Խաչիկյանը նշանակվել է Պենտագոնի քաղաքականության հարցերով խորհրդի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի հայկական վեհաժողովի կայքից: Խորհրդի կազմում ընդգրկված են նաև ԱՄՆ նախկին պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթն ու Հենրի Քիսինջերը:

Դիվանագետ ու քաղաքական գործիչ Խաչիկյանն ավելի վաղ եղել է ԱՄՆ դեսպան Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում, աշխատել է նաև Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի կազմում 1998-1999 թվականներին: Խաչիկյանն ԱՄՆ-ում ծառայող կին դեսպանների միության հիմնադիրն է։

Նոր պաշտոնում նշանակման կապակցությամբ վեհաժողովը շնորհավորել է Խաչիկյանին։

 

Լրահոս