Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին, 2-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Մուրադ Մամադովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Նա կիսաեզրափակիչում կհանդիպի Ճապոնիան ներկայացնող Կենիշիրո Ֆումիտային:
11