Ձեր կողմից հրապարակված վարկածն այս պահին կենսունակ վարկածն է: Մյուս բոլոր վարկածները ստուգվում, և բացառման կանոնով քննությունն իրականացվում է: Բայց հիմնական վարկածը, որի շուրջ քննությունն իրականացվում է, և կարծես թե այս պահի դրությամբ ունենք ապացույցների անհրաժեշտ բազան, որով նաեւ մեղադրանք ենք առաջադրում, Կառավարության նիստի ընթացքում հրապարակված վարկածն է»,- ասաց Վարդապետյանը հավելելով, որ բոլոր վարկածների ուղղությամբ քննություն իրականացվում է»:
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը եւս հաստատեց, որ բոլոր հարցաքննված վկաների խոսքը վկայում է այն մասին, որ ի սկզբանե առաջ քաշված վարկածը բենզինով վառելու վարկածը հիմնավորվում է. «Երկու օր առաջ օրապահը, ով անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ցուցմունք է տվել եւ հաստատել է այդ վարկածը»,-հավելեց Քյարամյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Եթե կառավարության նիստում վարկած հնչել է, որեւէ մեկն այդ հնչածով սահմանափակված կամ կաշկանդված չէ: Ինչ տեղեկություն մենք այդ պահին ունեցել ենք, հանրության հետ կիսել ենք եւ կկիսենք: Նկատի ունեմ, որ եթե հանկարծ կպարզվի, որ կառավարության նիստում հնչածից 180 աստիճան հակառակ բան է եղել, մենք դրանով կաշկանդված չենք»:
Վարչապետը նաեւ հավելեց, որ վկաներից մեկը ասել է, որ օգտագործվել է բենզին, որն անհրաժեշտ է բուլդոզերների համար. «Բայց հետո հարց է ծագել, որ բուլդոզերներն իրականում դիզվառելիք են օգտագործում, բենզինն ինչ գործ ունի: Հետո պարզվել է, որ բենզինն անհրաժեշտ է «խոդ գցելու» համար:
Գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանում կրակը մարած է եղել, զինվորը փայտեր է բերել լցրել: Սպան ասել է մի բանով վառեք, որ կպնի, զինվորն էլ ասել է մեջը մոխիր կա, ինքն իրեն կկպնի: Սպան փորձել է վառել, հետո դիզվառելիք է ուզել վարորդներից, որից հետո, չգիտես ինչու, որոշել է, որ բենզինն ավելի հարմար է: Վկան տեսել է բենզինի տարան բռնկված վիճակում եւ սպայի հագուստը բռնկված վիճակում. նաեւ տարածքը բռնկված վիճակում, այդ ամենը այս պահին հիմնավորվում է»: