Զոհվածի հայրը պատմում է, որ 90-ականներից հետո Շուշիում է ապրել։ Այս պատերազմի ժամանակ էլ այնտեղ էր։
Նա նկատում է, որ դավաճանությունն իր աչքով է տեսել։
«Ասում են դավաճաններ․․ ովքեր են այդ դավաճանները, հենց իրենք են իշխանությունները, Նիկոլն է դավաճանը։ Մենք ամեն օր ասում ենք դուք, ձեր կառավարությունը դավաճան եք։ Հիմա էլ եմ ասում դուք դավաճան եք»,-ասաց զոհվածի հայրը լրագրողների հետ զրույցում։
«Արցախը մերն ա, Արցախի համար մեր երեխեքը արյուն են թափել․ արյունով ներկված հողը մի ստորագրությամբ հանձնեց (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-հեղ) իր ախպեր Ալիևին»,- հավելեց զոհվածի հայրը։