Փետրվարի 2-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերը։
«Խոսքը 25 ծրագրի մասին է, որից 19-ը 2022թ.-ի են։
Առաջարկվում է գումար տրամադրել 7 մարզի»։
Կառավարությունը 1 միլիարդ 412 միլիոն դրամ կհատկացնի Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 17 համայնքներում 25 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։
19