Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կայցելի Թուրքիա, որտեղ թուրք գործընկերոջ Հուլուսի Աքարի հետ կհետեւի «Ձմեռ-2023» զորավարժություններին, որոնք տեղի են ունենում թուրքական Կարս նահանգում։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշենք, որ «Ձմեռ-2023» զորավարժություններին, որոնք սկսվել են հունվարի 18-ին եւ ավարտվելու են փետրվարի 2-ին, մասնակցում են Ադրբեջանի եւ 16 այլ երկրների զինծառայողներ։
14