«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդեւանյանը չի շփվում երբեմնի գործընկերների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա մեկուսացել է քաղաքական կյանքից, հեռացել գործընկերներից:
Նա կապը պահում է միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա մեկ-երկու հավատարիմների հետ, որոնք մնացել են «Հայաստան» խմբակցության մեջ: Վարդեւանյանը հիմնականում ակտիվացել է իր նախկին աշխատանքում փաստաբանական գործունեության մեջ: Ինչո՞ւ է խռովել երբեմնի գործընկերներից. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Վարդեւանյանը պատասխանեց, թե չի մեկուսացել եւ կապի մեջ է պատգամավորների հետ»։
Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:
22