8 Փետրվարի, 2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՔՊ-ականները երեկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ճանապարհելուց հետո, «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում:

ՔՊ-ականների բարձր տրամադրությունից սկզբում տպավորություն է ստեղծվել, թե նրանց շատ է ոգեւորել Աննա Վարդապետյանի ելույթը Սեյրան Օհանյանին անձեռնմխելությունից զրկելու մասով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, սակայն, որ ՔՊ-ականները Վարդապետյանին ճանապարհելուց հետո մինչեւ Սուրեն Պապիկյանին դռնփակ նիստում դիմավորելը, պատգամավորներից մեկի աշխատասենյակում վերջինիս ծնունդն են նշել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Լրահոս