7 Մարտի, 2023
Ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից կհանգեցնի նաև բազայի դուրսբերմանը Գյումրիից։ Այս մասին գրում է միջազգային հարցերով ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Լեռնային Ղարաբաղում նոր զինված միջադեպերը վկայում են այն մասին, որ «խաղադրույքները մեծանում են», — նշում է Մարկեդոնովը։

Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանի համար Կովկասի այս հատվածն առանձնահատուկ, նույնիսկ առանցքային նշանակություն ունի. «Մոսկվայի որպես հիմնական մոդերատորի դերակատարումը ապահովում է նրա ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա։»։

Մարկեդոնովի պնդմամբ, նշված դերկատարման կորուստը Մոսկվայի համար անհետևանք չի մնա, ինչն ի հայտ է եկել Վրաստանում։ «Թուրքիայի ձայնը բոլոր հարթակներում շատ ավելի բարձր է լինելու, եւ կարեւոր է պայքարել «ղարաբաղյան բանալու» համար», — ընդգծել է քաղաքագետը։

Աղբյուր 24news.am 

Լրահոս