14 Մարտի, 2023
Քննչական կոմիտեն ձերբակալել է պարեկի, որը զբաղված է եղել թմրանյութերի վաճառքով։ Այս մասին հայտնում են Auroranews-ի հավաստի աղբյուրները։

Տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ։ Վերջինս չհստակեցրեց պարեկի մասին է խոսքը, թե՞ ոչ, բայց հաստատեց երեկ Արագածոտնի մարզում  2 անձ է ձերբակալվել։

«Թմրամիջոց պահելու և իրացնելու  հիմնական կասկածի հիմքով  2 անձ է ձերբակալվել։ Նրանցից մեկի մոտ զննությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված։ Փորձաքննությունը եզրակացություն է տվել, որ տվյալ զանգվածը հանդիսանում է մետաֆետամին տեսակի թմրամիջոց, որն առանձնապես խոշար չափերի է եղել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (Հոդված 393.     Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է  2) առանձնապես խոշոր չափերով) և 396-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Հոդված 396. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալներi կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի: Ըստ 3 -րդ կետի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով)։ Անձը, որի մոտ հայտնաբերվել է թմրամիջոցը, շարունակում է մնալ արգելանքի տակ, իսկ մյուս անձը ազատ է արձակվել», — ասաց Աբրահամյան։

Ըստ Auroranews-ի տեղեկությունների հենց կալանքի տակ մնացած անձն է աշխատել որպես պարեկ:

Լրահոս