Այսօր մարտի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամաններով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի նոր տեղակալներ են նշանակվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիիկանության պետի պաշտոնից:
Վ Ղազարյանի մեկ այլ հրամանով Ե. Կարապետյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ:
ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Դ. Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
218