«Այս տարիքում Եվրոպայի չեմպիոն դառնալն ու երեք ռեկորդ սահմանելն աննկարագրելի զգացողություն է, բացի այդ իմ հայրենիքի մեջ կարողացա բարձրացնել մեր դրոշը… Շնորհակալ եմ ծնողներիս, իմ մարզիչներին, որ ինձ այսպես են դաստիրակել ու այս տարիքիս արդեն հասել եմ այսպիսի նվաճումների: Խոսք եմ տալիս, որ դեռ շատ կլսեք իմ անունը: Պայքարը շատ թեժ էր և կցանկանամ, որ միշտ լինի այսպիսի պայքար: Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին»,-ասաց Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Կարապետյանը երկամարտի 392 կգ արդյունքով (178+214 կգ) հռչակվեց Եվրոպայի չեմպիոն սահմանելով նաև աշխարհի ու Եվրոպայի մի շարք ռեկորդներ: