Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 2-րդ մրցումային օրը 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ Սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը։ Նրա խոսքով` գրագետ մենամարտ է անցկացրել նաև 54 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը, ով առավելության է հասել Մալթայի ներկայացուցիչ Դյուսոն Չեմբեռի նկատմամբ։
60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը շատ վստահ պարտության է մատնել իսրայելցի Եգոր Նովիկովին։ Օրվա վերջին հաղթանակը տոնել է 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը, որը պարտության է մատնել իսրայելցի Ահմեդ Ջաբարին։ Ընդ որում մեր մարզիկը երկու անգամ մրցակցին ենթարկել է նոկդաունի։
Ապրիլի 27-ին մրցումների 3-րդ օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։
6