3 Դեկտեմբերի, 2023
«Փաստինֆո»-ն գրում է․ «ՔԿՀ-ներում անազատության մեջ պահվող անձինք կրկին «գլուխ են բարձրացնում», այս անգամ «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող երկու դատապարտյալ հարձակվել է ՔԿՀ ծառայողների վրա, դատապարտյալներից մեկը փորձել է սուր-կտրող առարկայով հարվածել ծառայողին:

Մասնավորապես, նշված ՔԿՀ-ում պահվող կալանավորներից մեկը Տ. Ք.-ն, նույն հիմնարկում պահվող Մ. Կ.-ի հետ աշխատակիցների հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ապա քաշքշել նրանց, որի ընթացքում Տ. Ք.-ն բռունցքով հարվածել է աշխատակիցներից մեկի գլխին կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով:

Այդ ընթացքում էլ Մ. Կ.-ն իր մոտ պահվող սուր կտրող- ծակող գործիքով հարձակվել է ՔԿՀ ծառայողի վրա փորձելով հարվածել նրան, նախ վայր է գցել ծառայողին մահճակալի վրա, ինչի ընթացքում վերջինս կառչել է նույն վայրում գտնվող անձանցից մեկի հագուստից, որն իներցիայով ընկել է ՔԿՀ աշխատակցի կրծքավանդակին:

Մանրամասն սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս