ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը Լյուդմիլա Նավալնային։ Այդ մասին տեղեկանում ենք քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի տարածած հայտարարությունից։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որ պահանջել են Ալեքսեյ Նավալնիի մարմինը փոխանցել իր ընտանիքին։
Փետրվարի 16-ին Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում։ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հաղորդել է, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։