Դատարանը 3 ամսով երկարաձգեց ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի կալանքը։ Դատարանը որոշեց ևս 3 ամսով երկարաձգել գործով անցնող մեղադրյալների խափանման միջոց կալանքը, այդ թվում՝ Սուրեն Մանուկյանին մինչև 2025 թվականի փետրվարի 11-ը։
Միաժամանակ դատարանն արգելեց այլ անձանց շփումը Սուրեն Մանուկյանի հետ, բացառությամբ՝ ազգականների ու փաստաբանների։