30 Հոկտեմբերի, 2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։

«Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,-ըստ «Новости-Грузия»-ի ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին:

Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսել Վրաստանում ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։

Աղբյուր` news.am

 

Լրահոս