30 Հոկտեմբերի, 2024

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ ինքը կներկայացնի Իսրայելը ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում, որը կկայանա նոյեմբերին Բաքվում։

Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, այս մասին նա հայտարարել է նախագահական նստավայրում իսրայելական պատվիրակության հետ հանդիպմանը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի մասնակցի COP29-ին:

Իսրայելի նախագահը կմասնակցի համաժողովին ԱՄՆ կատարած այցից հետո:

Լրահոս