27 Փետրվարի, 2024

ՆԱՏՕ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական նիստը տեղի կունենա մայիսի 30-31-ը Պրահայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։

Չեխիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպման մասնակիցները կզբաղվեն Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներով։

ԱԳՆ ղեկավարների նիստի ծրագիրը կհրապարակվի միջոցառման մեկնարկից մի քանի օր առաջ։

Լրահոս