2 Մարտի, 2024

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գնահատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը հատուկ ռազմական գործողության պայմաններում: Համապատասխան գրառումը հայտնվել է նրա Telegram–յան ալիքում։

Նրա խոսքով ՌԴ նախագահական ընտրությունները կանցնեն աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և շարունակվող հատուկ ռազմական գործողության պայմաններում։ «Մենք վկա ենք այն տիտանական աշխատանքին, որը մեր ազգային առաջնորդ, նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն անում է Ռուսաստանի, նրա անվտանգության ու ինքնիշխանության ամրապնդման և քաղաքացիների սոցիալ-տնտեսական զարգացման ու բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար»,- ասել է Կադիրովը։

Բացի այդ, նա նշել է, որ ընտրությունների օրը «անհրաժեշտ է գիտակցել սեփական քաղաքացիական դիրքորոշումը» և «աջակցել արժանի թեկնածուին»։

 

Լրահոս