15 Հուլիսի, 2024
Երեկ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «էջմիածին» բժշկական կենտրոնից, որ «հոսանքահարում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկներըը ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Տեղում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 2-րդ փակուղում գտնվող լողավազանում լողալուց հետո Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Մանվել Փ.-ն բարձրացրել է նշված տան տանիք գնդակն իջեցնելու, սակայն դիպել հոսանքալարին ու հոսանքահարվել:

Այսօր հուլիսի 15-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ Մանվել Փ.-ն հիվանդանոցում մահացել է

 

 

Լրահոս